Նայում եմ, թե ինչ ճակատամարտեր են ծավալվում ռուս-ուկրաինական խմմբերում ու էջերում, որտեղ մեկնաբանություններում մոլեգնում են թեժ բանավեճեր «Հայակական մայդանի» վերաբերյալ ու մի տեսակ զավեշտ եմ տեսնում այդ ամենում, առավել ևս, երբ ամեն հայ, ով փորձում է նկարագրել, թե ինչ է կատարվում իրականում, միանգամից հերետիկոս է կնքվում թե՛ ուկարինացիների, թե՛ ռուսների կողմից...

 


Ինչպե՞ս անենք, որ ռուսներն ու ուկրաինացիները թարգեն քննարկեն մեր հարցը։ Ի սեր աստծո, մենք ինքներս մեր հարցերը կհոգանք՝ առանց ձեր ոխորհուրդների ու մտահոգությունների։ Այստեղ մայդան չկա, կա բարդ իրավիճակ, որը լուծում է պահանջում, բայց չեմ կարծում, որ ռուսները, ուկրաիանացիները ու ցանկացած այլ օտար՝ լավ խորհրդատու է։

 


Ռուսների մասով. եղբայր, եթե այդքան իմաստուն ու խոհեմ եք, զբաղվեք ձեր երկրի հարցերով։ Հանդիսանալով նավթ ու գազ արդյունահանող ու արտաանող երկիր, դուք թանկ բենզինն ունեք։ Աչքներիդ առաջ օլիգարխները թալանեցին երկիրը ու առ այսօր իշխանական բուրգի հիմքում են, իսկկ դուք ընդվզում եք միայն ինչ որ 15-րդական հարցերի դեպքում, մեկ էլ երբ Մոսկվայում չեչենները լեզգինկա են պահում։ Հայերը դեռ մի բան էլ ձեզ կարող են դասեր ու խորհուրդներ տան, թե ինչպես պետք է գործել՝ որպես կոնսոլիդացված քաղաքացիական հասարակություն։

 


Ուկրաինացիների մասով. սա ամենազավեշտալին է... ուրեմն մեզ խորհուրդ են տալիս նրանք, ովքեր իրենց իսկ ձեռքով կործանեցին հետխորհրդային տարածքի ամենահանգիստ, ամենաբարեկեցիկ ու ամենախոշոր երկրներից մեկը, բերեցին ու հասցրեցին ամեն ինչ քաղաքացիական պատերազմի ու այսօր 3 անգամ ավելի բարձր սակագներ են վճարում, քան մինչև Մայդանը ու այսօր իրենք մեզ ուզում են խորհուրդներ տալ, թե ինչը՝ ոնց անել․ Ուկրաինայից խորհուրդ պետք կգա միայն այն պարագայում, եթե մեր հասարակությունը որոշի զանգվածային ինքնասպանության դիմել։

 


Ու առհասարակ, գնալով հակվում եմ, որ առնվազն մեր այս հարցում, մենք առ ժամանակ պետք է դադարենք ուշադրություն դարձնել, թե ինչ են խոսում դրսում ու ինչ են կարծում այստեղ կատարվող իրադարձությունների շուրջ։ Ավելի լավ է կենտրոնանալ ու գործով ապացուցել, որ իրենք բոլորն էլ սխալ են ու Հայաստանում մենք կարողանում ենք վեր հանել կենսակկան նշանակության հարցեր ու հասնել դրանց լուծմանը և խորհրդատուների կարիք ամենևին չունենք։ Ունենք միասնականության ու համբերության կարիք, որը ինքներս մեզնով կճարենք՝ մեր ազգային ռեսուրսի հաշվին։

 

 

 


Գեղամ Ասլամազյան