ՀՐԱՏԱՊ
Իսլամիստ-ահաբեկչական գրոհ այս պահին Ֆրանսիայի Լիոն քաղաքից 25կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական տարածքում։
Տեղի է ունեցել պայթյուն հեղուկ գազի գործարանի մուտքի մոտ։ Նախնական տվյալներով անհայտ անձինք ներխուժել են գործարանի տարածք,որից հետո գլխատել են մեկ հոգու ինչպես նաև պայթեցրել գազի բալոններ։ Կան մեկ տասնյակ վիրավորներ։

 

Հայտնաբերվել է գլխատված անձը՝ կողքին իսլամիստական դրոշ։
Դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է 30-ամյա երիտասարդ որը հայտնի է հատուկ ծառայություններին։
Դեպքի վայր է շտապում Ֆրանսիայի Ներքին Գործերի նախարար Բերնար Կազնյովը։

 

 

Արման Ավագյան