22-ամյա լուսանկարիչ Էլիզաբեթ Գեդը, ով ծնունդով Վանկուվերից է (Կանադա), վաղ մանկությունից հետաքրքրված է եղել անտառներով, բլուրներով, լեռներով և օվկիանոսով: Աղջիկը 2007թ. առաջին անգամ սկսեց լուսանկարել շրջապատող բնությունն ու ստեղծեց իր ինքնուրույն ոճը` անվանելով այն «Բնանկարներ մարդու հետ»: Նա ցույց է տալիս մարդու և բնության փախադարձ շփումը` ցանկանալով իր լուսանկարների միջոցով ոգեշնչել մարդկանց:
Լիզի Գեդը հաճախ է ճանապարհորդում աշխարհով և հիմնականում լուսանկարում է բաց երկնքի տակ: