Բողոքի ակցիայի մասնակից հատկապես անկախության սերնդի ներկայացուցիչների ինքնակազմակերպումը կենսունակ է, առողջ և հետագայում ընդլայնվելու մեծ շանսեր ունի:
Կգա մի փուլ, երբ պայքարը (արդեն ոչ թե կոնկրետ մի խնդրի վերաբերյալ) կընթանա ոչ թե հրապարակում, այլ կանցնի ավելի նեղ շրջանակներ, ինչպես նաև Երևանից կգնա դեպի մարզեր:

 

Այսօր Երևանում ընթացող պրոցեսները կարևոր են ինչպես տնտեսական, այնպես էլ ավելի ֆունդամենտալ՝ գիտակցության փոփոխության տեսակետից: Եվ որքան էլ դաժան հնչի, բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանի հասարակության մոտ գիտակցության և մտածողության փոփոխություն պետք է իրականացնի հենց անկախության սերունդը, քանի որ ինքն է դրանում ամենից շատ շահագրգռված այն պարզ պատճառով, որ ինքն է վաղն ապրելու այդ գիտակցությամբ և մտածողությամբ ստեղծվող հայկական սոցիալական իրականության մեջ:
Հ.Գ. Եթե վաղն ուզում ես ունենալ այն, ինչ երեկ չունեիր, ապա այսօր պետք է անես բաներ, որոնք երեկ չէիր անի:

 

Մովսես Դեմիրճյան