Այս հմայիչ գեղեցկուհին առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: 21-ամյա Փեյջ Վանզանտը սովորում է խոհարարական քոլեջում, կարողանում է իտալական խոհանոցի համեղ ուտեստներ պատրաստել։
Այժմ փորձեք գուշակել՝ ինչ մասնագիտություն ունի այս գրավիչ աղջնակը:
Փեյջը ակտիվ կյանքի սիրահար է. սիրում է հեծանիվ վարել, երաժշտություն լսել և սերիալներ դիտել։
Մի խոսքով՝ ինչպես մեծամասնությունը։ Սակայն շատ անսովոր մասնագիտություն, առավել ևս աղջկա համար։
2 տարի առաջ Փեյջն իր ուժերը փորձեց MMA խառը մարտարվեստում
Գեղեցկուհին առ այսօր 6 մենամարտ է անցկացրել, որից 5–ը՝ հաղթանակ, իսկ մեկը՝ պարտություն:
Փեյջը UFC-ի սանդղակային աղյուսակում 7–րդ տեղն է զբաղեցնում 52 կգ քաշայինների կազմում։ Գեղեցկուհին շատ է մարզվում և նկարահանվում է գովազդային տեսահոլովակներում։ Այնուամենայնիվ, նա մտադիր չէ երկար ժամանակ մնալ MMA–ում, քանի որ երազում է ընտանիք ունենալ։