Վրացական լրատվամիջոցներն, ի տարբերություն, ռուսական և ուկրաինական՝ «ճոխ» ԶԼՄ-ների, Երևանում, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած և շարունակվող ցույցի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, հաղորդում են օբյեկտիվ տեղեկատվություն:
Բաղրամյան պողոտայում նկարահանում իրականացվող թվով 4 վրացական տեղեկատվական միջոների ներկայացուցիչների՝ լրագրողների և օպերատորների կարծիքով՝ իրենք այստեղ չեն նկատել մայդանական կամ հակառուսական տրամադրություններ:

 

 

Վերջիններիս խոսքով՝ հեռվից իրենք բոլորովին այլ տպավորությունն են ունեցել, և միայն գալով Երևան և տեղում հասկանալով իրավիճակը, կարողացել են իրականությունն առավել լավ պատկերացնել:
Ի դեպ, վրացական մի քանի էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներ ուղիղ եթերի ֆորմատով լուսաբանում են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները:
Հ.Գ. Լավ է, որ վրացական տեղեկատվական աղբյուրներն այս անգամ ավելի արհեստավարժ են գործում:

 

 

Ալիկ Երոյանց