Այս ընդվզումը ունի մի պահանջ, որ հոսանքը չթանկանա, այնպես որ կարիք չկա հիմա կետ առ կետ խելացի ու բարդ ձևակերպումներ անելու: Ցույցի մասնակիցների այս պահանջը ինչ որ մեկին անհասկանալի է? Ակտիվորեն տարածում եք, որ ցուցարարները մերժել են պատվիրակների միջոցով նախագահի հետ հանդիպման առաջարկը: Որևէ ադեկվատ մարդ ինձ կբացատրի այդ շփման իմաստը? 6-7 տարիների ընթացքում նման շփումների արդյունքում կամ շարժումն է մահանում կամ սկսում են նամակների ու խողովակների միջոցով սիլիբիլիները, կամ էլ բարձրացված խնդիրը ստանում է կիսատ պռատ ու հիմնականում անօգուտ լուծում:
Ժողովուրդը մի քանի օր է հստակ ներկայացնում է իր պահանջը: էլ ինչ կարիք կա քննարկման?:
Բնական է, որ խնդրի լուծումը կարող է քննարկումների առիթ դառնալ, բայց դա պետք է անեն համապատասխան մարմինները ու շատ արագ: Ակնհայտ է, որ նահանջելու տեղ մենք չունենք:
Նախագահականում պետք է հարցին լուծում տան, ոչ թե սպասեն ցուցարարներից կազմված պատվիրակությանը: Պետք չի խնդրի լուծումը այնքան ձգեն, որ Բաղրամյանը վերածվի բողոքող գորոդոկի: Ինչքան էլ ցույցի մասնակիցները առավելագույն զգոնություն ցուցաբերեն' հաստատ կհայտնվեն այնպիսիք, որ խաղաղ ցույցը փորձեն այլ հունով տանել: Ինչ իմաստ ունի սպասել անկանխատեսելի զարգացումներին:
Գարիկ Պետրոսյան