Իհարկե ողջունելի է, այս պայքարը, բայց եկեք մի քիչ չերևացող կողմերն էլ նայենք: Երեկ մերժվում է Նախագահի հետ հանդիպման առաջարկը ու հետագա քայլերի հստակ ծրագիր չի ներկայացվում: Երևանում ընթացող գործընթացին ուշի ուշով հետևում են միջազգային ասպարեզում ու իրենք իրենց համար հետևություններ են անում: Միջազգային մամուլն արդեն սկսել է պիտակավորել ակցիան:
Ամեն մեկն իր դիվիդենտներն է հավաքում, իսկ մենք ոչ մի հստակ ծրագիր չունենք: Աստիճանաբար վնասվում է մեր պետոթյան հեղինակությունը դրսում: Պետք է սառը մտածել, իսկ տաքարյունությունը այս պարագայում գործին օգուտ չի բերում:
Հ.Գ. Մեր գործողությունները երբեք չպետք է վնասեն մեր պետության վարկանիշին դրսում:
Էդգար Խաչատրյան