Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:

 


Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները:

 

ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են:
Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել:

 

 

Արծրուն Հովհաննիսյան