Միջազգային մամուլի անդրադարձը երեկվա կատարվածին բավականին հետաքրքիր է: Ռուսական մի քանի լրատվամիջոցներ անդրադառնալով երեկվա ցույցին հիմնականում առաջ են տանում այն թեզը, թե Երևանում սկսվում են կիևյան բախումներ:Ամենահետաքրքիրը թերևս այն է, որ ռուսական լրատվամիջոցների կարծիքով այս ամենի հետևում կանգնած են ամերիկյան ուժեր:

 

Ոչ թալանին նախաձեռնության պայքարի հիմքում ընկած է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Քաղաքացիներն ունեն հստակ ձևակերպված պահանջ, սակայն միջազգային, իսկ ավելի կոնկրետ ռուսական լրատվամիջոցների աչքերով պատկերը մի փոքր այլ է' այս ամենի արմատները տանում են դեպի ԱՄՆ:
РЕН ТВ-ն նշում է. «Դեռևս մարտին РЕН ТВ-ի թղթակիցը եղել է Չեխիայում գտնվում փոքրիկ բազայում, որտեղ պրոֆեսիոնալ ցուցարարների են պատրաստում: Այնտեղ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի նախկին չինովնիկ Փոլ Քրեյգը պատմել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կրկնել Մայդանը Երևանում: Եվ հենց դրա համար է, նրա խոսքերով, ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը այցելել Երևան»:
Ուկրաինական ու ռուսական լրատվամիջոցներից յուրաքանչյուրը երեկվա կատարվածը մեկնաբանում են սեփական շահերից ելնելով:

 

Արդյո՞ք ցանկցած պայքարի հետևում պետք է կանգնած լինեն ինչ որ ուժեր: Սա քաղաքացիների արդար պահանջ է և չկան ոչ ամերիկական կլաններ, ոչ ջհուդամասոնական ազգակործան ծրագրեր:

 

Արման Ղարիբյան