Յուրաքանչյուր մարդու համար` փոքր թե մեծ, երիտասարդ թե տարեց, աշխարհում ամենահարազատ մարդը մայրն է: Լույս աշխարհ գալու առաջին իսկ պահից մեզ շրջապատում են մայրական ջերմությունը, հոգատարությունը, փաղաքշանքն ու համբերատարությունը:

 

Մայրն է երեխայի առաջին դաստիարակը, ընկերը, ղեկավարն ու դաշնակիցը: Նա միակ ու անկրկնելի մարդն է, որի սերը զավակի հանդեպ վեհ ու անշահախնդիր է, զարմանալի՝ իր իմաստնությամբ ու անսահմանությամբ:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք արտացոլում են մայրական անսահման սերն ու ջերմությունը: