Ըստ երևույթին ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների վերջնագծում կլինեն Հիլարի Քլինթոնը և Ջեբ Բուշը։ Եթե այսպես ստացվի ապա հիմք է դրվում երկրի բարձրագույն իշխանավորների պատրաստման և առաջադրման նոր ու իմ կարծիքով շատ առաջադիմական մի տեխնոլոգիայի՝ երբ երկրի բարձրագույն իշխանությունը նախորդից հաջորդին է փոխանցվում ժառանգականության որոշ սկզբունքներով։

 

Իհարկե մարդկությանը հայտնի էր ժառանգական իշխանափոխության թագավորական տորբերակը։ Այն իրեն լիովին արդարացրեց անցյալում և հիմա քիչ արդյունավետ կլիներ։ Իսկ ահա այս նոր տարբերակը իր մեջ ներառում է թագավորական տարբերակի բոլոր լավ հատկանիշները և նրանից մեկ քայլով առաջ է որովհետև իր մեջ ներառում է ժողովրդի քվեարկության կարևորագույն բաղադրիչը։
Իսկ թե ինչու է լավ ժառանգականության սկզբունքը երևի բոլորդ գիտեք և ես դրա վրա կանգ չեմ առնի։

 

Համլետ Աբրահամյան