Ջրանցքի հանդիսավոր բացմանը ներկա է եղել հայ ժողովրդի մեծ բարեկամ, նորվեգացի անվանի գիտնական, հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը:
Վերջինս իր լուսանկարչական սարքով «անմահացնում» է արժանահիշատակ պահերը: Ավելին, երբ ջուրն սկսում է հոսել ջրանցքով, շատերի հետ Նանսենը ևս ոգևորված այնտեղ է նետում իր լայնեզր գլխարկը:

 

 


Ջրանցքի բացման առթիվ երեկոյան հանդիսավոր նիստ է կազմակերպվում, ուր ելույթ է ունենում նաև Նանսենը. «Հայ ժողովրդի տարեգրության մեջ սկսվում է նոր դարաշրջան: Այս գործը կատարված է ուժեղ և խելոք ժողովրդի կողմից, որը համեստ միջոցներով, բայց նպատակասլաց, երկար տարիների տանջանքներից, զրկանքներից, պատերազմի արհավիրքներից ու ավերածություններից հետո պատրաստ է կառուցել իր երջանիկ ապագան:

 


Ամբողջ աշխարհի համակրանքն է վայելում Հայաստանի ձեռներեցությունը' ստեղծելու մի նոր օջախ-բնակավայր, եթե ոչ բոլոր հայերի համար, ապա այնպիսի օջախ, որը հեռվում գտնվող ամեն մի հայ համարի իր իսկական հայրենիքը»:

 

 

Ժորա Գրիգորյան