Apple ընկերությունը դադարեցրել է 1-ին սերնդի Apple iPad մինիի վաճառքները, որը թողարկվել է 2012 թ.: Ապրանքատեսակին նվիրված էջն անհետացել է պաշտոնական օնլայն խանութից' փոխանցում է vesti.ru-ն:

 

 

Անցյալ տարի մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր iPad Air 2 և iPad mini 3-ի անոնսին, ամերիկյան արտադրողը հաղորդել էր գաջեթի գնի մինչև 249 դոլար իջեցման մասին: Ութ ամիս անց 1-ին սերնդի մոդելը ամբողջությամբ հանվել էր վաճառքից:

 

 

Սակայն, առաջին iPad mini- ի սեփականատերերը կկարողանան թարմացնել իրենց սարքը մինչև iOS-ի 9-րդ տարբերակը:

 

 

2015 թ. այլևս իմաս չկար գնելու 1 սերնդի iPad mini-ն: Այն է, ըստ էության, եղել է 9.7-դյույմանոց iPad 2-ի փոքրացված տարբերակը, որի վաճառքը դադարեցվել է 2014 թ. սկզբին: