Բաքուն ցնծությամբ ընդունեց «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը,որը հրապարակվեց հունիսի 16-ին Ստրասբուրգում...Վիրտուալ կյանքով ապրող բազմաթիվ ազերի իրավաբաններ,քաղաքական գործիչներ,քաղաքագետներ և այլն սկսեցին մեկը մյուսից ավելի ՀԱՅՐԵՆԱՍԵՐ երևալու համար՝սարսափելի ապագա կանխագուշակել Հայաստանի համար այս դատավճռի պատճառով...
Ազերիները արդեն պատկերացնում են,թե ինչպես է «միջազգային հանրության» ճնշումների պատճառով պարտված Հայաստանը սկուտեղի վրա հանձնում Բաքվին «Ղարաբաղը և այլ օկուպացված տարածքները», ինչպես են այդտեղ վերադառնում ազերի «փախստականները»...Ամենակարևորը,սև և սպիտակ ոչխարները հաշվում են,թե ի՛նչ գումարներ են աշխատելու հայերից այս վճռի հետևանքով...Սակայն պաշտոնական Բաքուն և նրա կողմից վերահսկվող ազերիական մեդիա-դաշտը այս օրերին լռում էին և մանր կճղակավուրներին չէին տեղեկացնում,որ նույն այդ օրը,նույն այդ դատարանի կողմից մեկ այլ դատավճիռ է հրապարակվել,որը ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԿԱԿԱՆ է՝ «Սարգսյաններն ըննդեմ Ադրբեջանի»,որը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար...Մի քանի օր լռելուց հետո Բաքուն որոշեց արձագանքել այս դատավճռին և հանգստացնել ակ և կարա կոյունլուներին...
Ազերիական APA գործակալության հարցին ի պատասխան,թե կարո՞ղ են արդյոք Բաքվի,Սումգայիթի և Գյանջայի նախկին հայ բնակիչները ՕԳՏՎԵԼ այս դատավճռից,ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը կտրականապես պատասխանել է. «ՈՉ...Առաջին.քանի,որ հայերը որոնք լքել են Բաքուն և մյուս վայրերը այն արել են 1990 թ.ԱՌԱՋ...Երկրորդ.Ադրբեջանը լքած հայերը վաճառել կամ նվիրել են իրենց տները և հետո նոր են լքել Ադրբեջանը...Երրորդ.այդ ամենը տեղի է ունեցել մինչև Ադրբեջանի անկախացումը և Բաքուն չի կարող պատասխան տալ այդ ամենի համար...«Զարմանալ կարելի է,թե ինչպես է ՄԱՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅԱՄԲ առաջնորդվող այս կոյունլուն ներկայացնում Ադրբեջանը ՄԻԵԴ-ում...Չ.Ասկերովն իր այս պատասխանում ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՏՈՒՄ է...
Նա շատ լավ գիտի,որ գոնե Բաքվի ջարդերը և շուրջ 250 հազար հայերի բռնագաղթը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են ոչ թե ՄԻՆՉԵՎ 1990 թ-ը,այլ 1990 թ-ի հունվարի 13-20-ը...Շատ հետաքրքիր է,որ ըստ ազերի իրավաբանի,Ադրբեջանը լքած շուրջ 350 հազար հայեր կարողացել են վաճառել կամ նվիրել իրենց շարժական և անշարժ գույքը «սիրելի» ակ և կարա կոյունլուներին...Այսինքն,ըստ Բաքվի,այն փաստագրական և ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ապացույցները,թե ինչպես են հայերը մազապուրծ փախչում ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ Ադրբեջանից՝ՍՈՒՏ են...Միայն Բաքվում հայերը թողել են շուրջ 70 հազար բնակարան...Հիմա մնում է,որ պաշտոնական Բաքուն բոլորին ներկայացնի այդ բնակարանների առք ու վաճառքի և նվիրատվությունների պայմանագրերը...Չ.Ասկերովը ևս մի ծիծաղելի պատասխան է տվել լրագրողին,որին հետաքրքրել է,թե ինչքան է կազմելու Գյուլիստան գյուղի բնակիչ Մ.Սարգսյանին տրամադրվելիք փոխհատուցումը...
Այս իրավաբան-կոյունլուն ասել է,որ շատ մեծ չի լինի,քանի որ 1991 թ.այդ գյուղում տեղի ունեցած ռազմական գորխողությունների հետևանքով ոչ մի տուն անվնաս չի մնացել...Այսինքն,եթե միայն Մ.Սարգսյանի տունը վնասված լիներ ազերիները պատրաստ էին բավական ՄԵԾ փոխհատուցում տրամադրել Մ.Սարգսյանի ընտանիքին...Կամ ինչո՞ւ Բաքվի ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում չի նշում,թե ինչ էին անում ազերի զինվորականները ՀԱՅԱԲՆԱԿ Գյուլիստանում...
Հ.Գ.Ազեր-կոյունլուները նորից փորձում են ամեն ինչ գլխիվայր շրջել.այն ինչ ձեռնտու է իրենց շատ ակտիվ մեկնաբանվում է,իսկ այն ինչ ՀԱԿԱԱԶԵՐԻԱԱՆ է՝լռության է մատնվում կամ տրվում է անհեթեթ և ապուշ մեկնաբանություններ...Սակայն պաշտոնական Երևանը կամ բացարձակ,կամ մասամբ է օգտվում ազերիների թույլ տրված սխալներից...
Գագիկ Համբարյան