Պարոն Ուլիխանյան, տպավորություն է, թե Նոր Նորք վարչական շրջանն սկսվում և ավարտվում է միայն Գայի պողոտայով. Խնդրում եմ այս պահին եկեք Նոր Նորքի 4-րդ զանգված, Մասնավորապես, Բակունցի փողոց /նաև հարակից փողոցներ/, ամբողջովին մերկասառույց է ու ձյուն: Էլ չեմ խոսում մայթերի մասին, բնակիչներն արդեն սովորել են, որ դրանք պետք մնան սառույցով պատված: Բակունցի փողոցում մանկապարտեզներ կան ու դպրոցներ, որոնց շրջակայքը նույնպես մաքրված չէ: Եթե ավազ չունեք, մի կերպ կհասկանանք...