Իր պատմության վերջում պարոն Օսկանյանն ասում է.«Հետագայում, երբ սկսվեց ծրագրի իրականացումը, միացյալ աշխատանքները գլխավորեցին սկզբում Արտաշես Թումանյանը, ապա Արմեն Գևորգյանը, և ծրագրի ամբողջ ընթացքում Հարութ Սասունյանը Լինսի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն էր:»

 


Շատ ճիշտ կլիներ, եթե պարոն Օսկանյանը պատմեր նաև, թե ինչպես Հայաստանում վերոնշյալ պաշտոնյաները տապալեցին «Լինս» հիմնադրամի գործունեությունը , ինչո՞ւ Քըրք Քըրքորյանը այդ հիմնադրամի գործունեությունը կասեցրեց և այն ետ տարավ: Մի՞թե պարոն Օսկանյանը անձնապես պատասխանատու չէր այդ հիմնադրամի օրինական գործունեության համար՝ գործող նախագահ Քոչարյանի հետ միասին: Մի՞թե տեղյակ չէր, թե ինչպես է Արմեն Գևորգյանի գլխավորությամբ հոշոտվում Լինսը և այդ լուրերը հասնում էին Քըրք Քըրքորյանին:

 

 

Մասնավորապես, հաշվետվություն էին ներկայացնում հանրապետության 12 դպրոցների հիմնանորոգման մասին, բայց իրականացվում էր 8-9-ը և ամեն մի դպրոցի վրա 1մլն-ի կարգի գումար էր գրվում: Այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ իր ՀԱՅՐԵՆԻՔԸ ոտքի կանգնեցնելու համար 100-ի փոխարեն տվեց 200մլն դոլար, երկրաշարժի գոտու անօթևան ընտանիքներին բնակարաններ կառուցելու, դպրոցաշինության համար, իսկ դուք՝ պարոն Օսկանյան և Քոչարյան, ինչպե՞ս վարվեցիք: Ոչ երկրաշարժի գոտին վերականգնեցիք, ոչ դպրոցաշինությունն ավարտեցիք, այդ գումարներով հարստացան ընդամենը պետական ապարատի մի քանի թալանչիներ, որոնց համար հայրենիքը, Հայաստան պետությունը միայն հարստանալու միջոց էր և դա արեցիք նաև Քըրք Քըրքորյանի հաշվին:

 

ՄԱՐԴՈՒՆ վիրավորեցիք մինչև հոգու խորքը, հիասթափեցրիք իր հայրենիքից ու հայրենակիցներից, զզվեց Հայաստանը թալանողներից, կոռուպցիայի, գողության անպատկերացնելի չափերից ու դադարեց Հայաստան պետությանը կյանք տվող ներդրումային իր ծրագրից: Ու էսօր պատմում եք, թե ինչպես խաբեցիք այդ ՄԱՐԴՈՒՆ, ամոթ է, ամոթ: Գոնե մի խոսեք այդ մասին: