Վրաստանի մայրաքաղաքում ակտիվ աշխատանքներ են տարվում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Հատկանշական է այն, որ գնալով ընդլայնվում է կամավորների շրջանակը աղետի տարածքում' նույնիսկ հոգևորականներն են միանում կամավորական խմբերին: Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը նույնպես այցելելու է աղետի գոտի:
Իսկ Նախագահի հրամանագրով ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ մեկտեղ նաև աշխատանքներին է միացել վրացական բանակը:
Free car ակցիա են սկսել անել արդեն մի շարք տաքսիներ: Նրանք տեղափոխում են ոչ միայն կամավորներին, այլ նաև տեղի բնակիչներին:
Իշխանությունները երբեմն խոչնդոտում են կամավորների մուտքը աղետի գոտու տարածք' վերջիններիս անվտանգությունից ելնելով:Սակայն վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ կամավորները բողոքում են իրենց իրավունքների համար, քանի որ իշխանությունները անհրաժեշտ սնունդով չեն ապահովում նրանց:
Պաշտոնակա վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 19 մարդ, անհետ կորած է համարվում երեք հոգի։ Իսկ հիվանդանոցներում ջրհեղեղի հետևանքով տուժածներ ևս կան:
Աշոտ Ծորմուտյան