Ռազմավարական նշանակության միջպետական մայրուղիների վերանորոգման խնդիրը պետք է լինի պետության առաջնային ուշադրության կենտրոնում :
Արդեն տևական ժամանակ է, ինչ վերանորոգվում է Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհը: Նախ պետք է նշենք, թե ինչ կարևորություն ունի վերոնշյալ մայրուղին:
Ընդհանուր երկարությունը 115.3 կմ: Այն հանդիսանում է երկրորդ միջպետական ճանապարհը, որ կապում է ՀՀ-ն ու ԼՂՀ-ն (Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո):
Չմոռանանք ասել, որ Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհով բանակի համար օգնությունն ավելի շուտ կհասնի, քան Գորիսով, քանի որ այն ավելի ուղիղ է և հարմար երթևեկելու համար:
Ինչպես տեսնում ենք ճանապարհն ունի ստրատեգիական նշանակություն, այդ իսկ պատճառով արագ վերանորոգման հարցը պետք է լինի պետության առաջնային ուշադրության կենտրոնում : Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը ինն ամսում հատկացնել 1,540,000 հազար դրամ:
Կարծում եմ' հետևողական աշխատըանքի շնորհիվ, ավտոճանապարհը մինչև տարվավերջ կհանձնվի շահագործման:
Անի Սանոսյան