Մենք' բոլորս, սովորել ենք մարդուն գնահատել գովեստի խոսքեր ասել միայն մեռնելուց հետո…Գովերգել, գովեստի խոսքերի շարան, դիֆերամբներ ձոնել, իսկ կենդանության օրոք կամ չհիշել,չգնահատել, կամ քարկոծել…
Քըրքորյանին հաճելի կլիներ իհարկե լսել այն բոլոր բառերը, որ ասվեց նրա մահից հետո…Հիմա պետք է մտածել նրա հիշատակը հավերժացնելու, ապագա սերունդներին ներկայացնելու մասին: Հրապարակ, պողոտա, փողոց, արձաններ…Ինչու՞ չէ…Իհարկե այո′…Քըրքորյանը հաստատ Միկոյանից արժանի է…

 

Մի համեստ'իր նման, անպաճույճ'բայց խոսուն, իրեն բնութագրող արձան է պետք, մի հիասքանչ վայրում…
Հիմա էլ ունենք կենդանի լեգենդ, Մեծ Մարդ, Մեծ Հայ…Պետք է մեծարել քանի ուշ չէ, պետք է գնահատել կենդանության օրոք, մեծ շուքով, ազգովի…Սփյուռքի, մշակույթի նախարարություններ, մյուսներ, հետաքրքիր, գեղեցիկ, վեհաշուք մի միջոցառում է պետք…Շատ հրաշք մի միջոցառում ու առանց ուշացնելու, առանց ձգձգելու, անկախ նրանից ինքը կգա, թե ոչ, կմասնակցի, թե ոչ…Բայց համոզված եմ կգա…
Մենք Ազնավուր էլ չգիտեմ կունենա՞նք, թե ոչ…
Նա պետք է իմանա, որ ողջ ազգն իրեն պաշտում է…

 

Ռոբերտ Մելքոնյան