նոր մի անսահման ցավալի լուր կարդացի , ու մտքովս անցավ մի բան խնդրել. եթե մեկն էլ լսի , մտածի ,գոհ կլինեմ...
նոր ուսումնական տարի է սկսվելու շուտով , խոսքս ուղղում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմորդներին և ուսանողներին .

 


բժիշկը գրեթե երկրային Աստված է , նրանից ,ավելի ճիշտ՝ նրա գիտելիքներից,կախված են մարդկային կյանքեր... նրա ամեն մի սխալն ու անփութությունը կարող է հանգցնել մի տան լույս...դա անսահման մեծ պատասխնատվություն է , գիշեր-ցերեկ պետք է սովորել , մտածել , ստեղծագործել , զարգանալ , ուսումնասիրել. հարկավոր է սովորել ողջ կյանքում՝ անկախ տարիքից ու ձեռքբերումներից .... փողով գնված դիպլոմի ու PR-ի արդյունքում ձեռք բերած հեղինակությամբ՝ մեծ է կյանքերի հետ խաղալու վտանգը ... իսկ դա մեղք է, որի համար պատիժը միայն դուք չեք կրելու , այլև՝ ձեր սերունդները ...
երկար մտածեք ՝ բժիշկ դառնալուց առաջ...
մեղք ա էս ժողովուրդը ...

 


հ.գ. Գերմանիայում , ոչ միայն բժիշկ, այլև բուժքույր դառնալուց առաջ , գիտեին , որ ինքնամոռաց ու անտրտունջ պիտի նվիրվեն այդ գործին , դրա համար էլ այդ մասնագիտությունը նախընտրողների պակաս կար , բայց ով արդեն աշխատում էր , որակը համեմատելու չէր:

 


ու մի ասեք, որ քիչ են վարձատրում , դրանից են գալիս թերությունները . Ի սեր Աստծո ...
լավ մանագետը երբեք գումարի խնդիր չի ունենում
ինդուկտիվ և դեդուկտիվ մոտեցման խնդիր է , և սա էլ մեր հիմնական անհաջողությունն է ....