Ասում են' ԱԶԿ-ն հստակեցնում է հետընտրական ճանապարհային քարտեզը: Մինչ շարունակվում են քաղաքական ուժերի հանդիպումները, ԱԶԿ-ում հստակեցնում են հավանական կոալիցիայի դեպքում կառավարության մանդատների բաշխման մասնաբաժինները:

 

Ըստ շրջանառվող լուրերի' ԱԶԿ-ն Ժողովրդա-հնարապետական կուսակցությանն առաջարկում է կառավարության 8 պորտֆել, իսկ Ազգայնական շարժում կուսակցությանը' 6: ԱԶԿ-ականները հակված են կոալիցիայի դեպքում այդ պորտֆելները բաժանել ըստ կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցության:Ներկայում Թուրքիայում կա 21 նախարարություն:Դեռևս կուլիսային քննարկումները շարունակվում են և դեռ շատ բան կարող է փոխվել:

 

Լևոն Հովսեփյան