Այնպիսի տպավորություն է, որ Բիբինն ու նրա ղեկավարած ՀԷՑ-ը իրենց ոտի հետևից են ընկել։ Ուրեմն, այս սրիկան այնքան լկտիություն ունի, որ նամակ է գրել Ռոբերտ Նազարյանին, որում խիստ դժգոհել է, որ հոսանքը «ընդհամենը» 6.93 դրամով են թանկացնում։ Ավելին, Բիբինը բացահայտ սպառնացել է նամակում, որ եթե ՀԾԿՀ-ն չթանկացնի այնքանով, որքանով ՀԷՑ-ն է պահանջում՝ 17 դրամով, ապա «ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը»։ Այլ կերպ ասած, Բիբինը բացահայտ շանտաժ է անում՝ սպառնալով հովհարային անջատումներ սկսել։

 

Սա արդեն լկտիության վերին աստիճանն է, որն անպատասխան թողնել չի կարելի։ Պետք է Բիբինը վերադասներին հստակ մեսսիջ հասցնել, որ կամ սրան հետ են կանչում ու փոխարինում են ավելի ադեկվատ մեկով, ով չի նյարդայնացնի իր հղփացածությամբ, և կզբաղվի Բիբինի փորած փոսից ընկերությունը դուրս հանելով, կամ էլ պետությունը կանի նույնը, ինչ ժամանակին արեց Ռուսաստանը և կպետականացնի ընկերությունը։
Իսկ հովհարային անջատումները եթե գործարկվեն, վայն եկել ու տարել է ոչ միայն Բիբինին, այլև իշխանություններին, որովհետև սոցիալական բունտից խուսափելն անհնար կլինի և նման զարգացումների դեպքում, այն ինչ կատարվեց տրանսպորտի թանկացման ժամանակ՝ անմեղ չարաճճիություն կթվա իշխանություններին։

 

Արմեն Հովսեփյան