Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ազատության մեջ հայտնված գազաններից մեկն այսօր հարձակվել է Թբիլիսիի բնակչի վրա: Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները, տվյալ անձը մահացել է: Պահեստներից մեկում թաքնված առյուծը, տեսնելով ներս մտնող մարդուն, հարձակվել է վերջինիս վրա:

 

Ականատեսների ներկայացմամբ՝ գիշատիչը դեռ չի վնասազերծվել, և լուրջ վտանգ է ներկայացնում:
Երեկ իշխանությունները հայտարարել էին, որ բոլոր կենդանիները վնասազերծված են, և անվտանգությունը երաշխավորված է: Այնինչ, անմեղ մարդ է զոհվել:

 

Ալիկ Էրոյանց