Վերջերս շատ եմ լսում «Իշխանությունները չեն սիրում ժողովրդին» արտահայտությունը: Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ մտածում, թե պետք է սիրեն:
Չէ՞ որ իշխելն ու սիրելն իրար հակասում են. իշխելով չեն սիրում, սիրելուց՝ չեն իշխում:
Իշխանությունները, որևէ երկրում, եթե իշխողի հոգեբանությամբ են և իշխողի դերում, չեն էլ կարող սիրել ժողովրդին:
Լավ, կարող են չսիրել, այնպես չի, որ սիրելու համար են ընտրվում: Այստեղ ուրիշ խնդիր կա՝ պատասխանատվության: Որևէ մակարդակում իշխանության հասնողը դառնում է այդ ոլորտի, կառավարման այդ մակարդակի պատասխանատվության կրողը: Թող պատասխանատվությունը կրեն ու չսիրեն, դա ավելի լավ է, քան ասեն, թե սիրում են և պատասխանատվություն չկրեն:
Մովսես Դեմիրճյան