Ռուս երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն մահացավ երկար պայքարից հետո: Նրա ծանր հիվանդության մասին հայտնի դարձավ 2014 թվականիի սկզբին: Նրա մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ: Ֆրիսկեի բուժման համար երկրպագուներն ու հեռուստադիտողները հավաքել էին ավելի քան 60 միլիոն ռուբլի: Սակայն հրաշք տեղի չունեցավ: Լավագույն բժիշկներն անգամ անզոր եղան ծանր հիվանդության դեմ պայքարում:
Հուլիսի 8-ին Ժաննան կդառնար 41 տարեկան:
Ձեզ ենք ներկայացնում երգչուհու պայծառ լուսանկարները, ում մենք միշտ կհիշենք այսպիսին: