Վերջին օրերին նավթի համաշխարհային գները նվազել էին: Նախօրեին գրանցված անկումից հետո այսօր միջազգային շուկայում կրկին նավթի գների աճ է գրանցվել: Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 64,24 դոլար' 0,63%-ով ավելի: Ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 60,11 դոլար' 1,02%-ով ավելի:

 

Պետք է նկատել, որ նավթի գնանկման վրա բացասական ազդեցություն է ունեցել նախօրեին հրապարակված Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումը, ըստ որի՝ 2015թ. նավթարդյունահանման ծավալները կավելանան օրական մինչև 300 հազար բարելով:
Ըստ Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների' OPEK-ի անդամ պետություններում նավթի արդյունահանումը մայիսին կազմել է օրական 31,33 մլն բարել' մինչ օրս ավելանալով 50 հազար բարելով: Այս ցուցանիշը 2012 թվականի օգոստոսից մինչ այսօր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Արդյունահանման այս ցուցանիշը հիմնականում պահպանել են Իրաքը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

 

Տաթև Տիգրանյան