Հանրապետականները արդեն ունեն Նախագահի թեկնածու
Ինչպես գիտենք գոյություն ունի պետությունների կառավարման երկու մոդել: Դրանք են միապետությունները և հանրապետությունները: Ինչո՞վ են տարբերվում այս երկու «եզրույթները» միմյանցից: Տեսականորեն բառերի իմաստաբանական վերլուծությամբ արդեն պարզ է դառնում, որ միապետություններում պետությունը կառավարվում է միապետի կողմից, իսկ հանրապետություններում' «հանրության» կողմից:
Սակայն, ներկայումս կան միապետություններ, որնք ընդամենը տուրքն են ավանդույթի և կառավարման իրական լծակներով, այնուամենայնիվ, օժտված է «հանրույթը»: Սրա վառ օրինակն է Մեծ Բրիտանիայի թագավորությունը: Այստեղ միապետի «աթոռը» ժառանգաբար փոխանցվում է տվյալ ընտանիքի հերթական լիազորին:
Բայց հարկ է նկատել, որ այս նույն «ռեժիմը» իրականում նաև գործում է հանրապետական կառավարման երկրներում, ավելին' ունենալով իրենց ձեռքում իրական իշխանությունը: Ասվածի վառ օրինակն է աշխարհի «դեմոկրատիայի հիմնահայր» ԱՄՆ-ը: Այստեղ կարծես Նախագահականի աթոռը դարձել է «Բուշերի» ընտանիքի ժառանգությունը' մերթընդմերթ ընդմիջումներով:
Նախ Ջորջ Բուշ ավագ, հետո Ջորջ Բուշ կրտսեր, այսօր արդեն Ջեբ Բուշ կրտսերի կրտսեր: ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուն' Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարեց իր մասնակցությունը 2016թ. Սպիտակ Տան աթոռի համար տարվող պայքարում: Վերջինս, ըստ պատմական գործող սցենարի, շատ մեծ հնարավորություն ունի հաղթելու ընտրություններում:
Բոլոր ժամանակներում պետական կառավարման համակարգերում նկատելի են «սցենարների» կրկնություն:
Ընտանեավարության դրսևորումները առկա են բոլոր պետություններում:
Աշոտ Ծորմուտյան