
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ' գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր' ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ և տեսանյութ, որտեղ պատկերված է կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքները: