Մեր ֆեյսբուքահայությունը չի ջոգում՝ ում ինչ հարց է տալիս։
Մեկ մեկ կարդում եմ էն ՖԲ ասուլիսներին մեր ՖԲ հայության կողմից տված հարցերը ու զարմանում եմ. նեուժելի հարց տվողին իրոք պետք է տված պատասխանը կամ արդյոք նա մտածում է, թե տվյալ մարդը կարող է ադեկվատ գնահատական տալ՞։

 


Օրինակ, որ դերասան է լինում հարցնում են, թե բա ինչ եք մտածում ՀՀ-ի Մաքսային Միություն մտնելու մասին ու էտ դերասանն է իրեն դնումա քաղաքագետի տեղ ու գնաաց…
Կամ ինչ որ լրագրողի ասում են ինչ կլինի էս կամ էն շենքի բնակիչների հետ։
Կամ որ հումորային հաղորդման հյուրին հարցնում են, ինչ եք մտածում էս կամ այն դրսի պաշտոնյայի էս կամ այն ասածի մասին։

 


Ես իրոք զարմանում եմ էլի, թե ոնց կարա մարդ չհասկանա ում ինչ հարց կարելիա տալ՞՞ կամ արդյոք մարդ մտածումա էտ հարցը գրելուց առաջ, թե ուղղակի հարցա էլի գրենք գնա։
Ասում եմ դե, որ տենցա հազիվ Ռոնալդոն ստեղաներ էր մի հատ իրան հարցնեիք ինչա մտածում ՀՀ տնտեսության ապագայի մասին ու արդյոք որն է ինքը ճիշտ համարում ձեր «փրկության» ուղին։

 

 

Անկախ Հայաստան