Թբիլիսիում տեղի ունեցած աղետի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված վրացի գործընկերներին աջակցելու նպատակով Վրաստան են մեկնել Երևանի կենդանաբանական այգու 4 աշխատակիցներ:

 


Մինչ ջրհեղեղը Թբիլիսիի կենդանաբանական այգում բնակվում էր շուրջ 600 կենդանի, որոնց զգալի մասը կամ ջրախեղդ է եղել, կամ էլ ոչնչացվել է հատուկ ծառայութնունների կողմից, քանզի ազատության մեջ հայտնվելով՝ գիշատիչ կենդանատեսակները կարող էին մահացու վնաս հասցնել Թբիլիսիի բնակիչներին:

 

Դեռևս պարզ չէ, թե ընդհանուր առմամբ քանի կենդանի է ողջ մնացել: Այդուհանդերձ հաղորդվել է, որ Թբիլիսիում կկառուցվի լիովին նոր կենդանաբանական այգի, այլ վայրում. հինը վերականգնելն, ուղղակի, անհնար է:
Մեր մասնագետները, անխոս, մեծապես կարող են օգնել իրենց գործընկերներին:

 

 

Ալիկ Երոյանց