Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլիա Երկրորդը Թբիլիսիում տեղի ոււնեցած աղետի պատճառների մասին իր կարծիքն է հայտնել՝ նշելով, որ Թբիլիսիի կենդանաբանական այգին վաղ, թե ուշ կործանվելու էր: Կաթողիկոսի խոսքով՝ կենդանաբանական այգին կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, սրբապիղծ ճանապարհով, և արդյունքը պետք է այդպիսին լիներ: Իլիա Երկրորդը հիշեցրել է, որ կոմունիստները ժամանակին սկսել են հետապնդել հավատացյալներին, քանդել են եկեղեցիներ, եղել է նաև հրաման՝ եկեղեցական զանգերի ապամոտնաժման և ձուլման, ապա դրանից ստացած գումարներով Թբիլիսիում կենդանաբանական այգին կառուցելու մասին:
Կաթողիկոսն ափսոսանքն է հայտնել, որ վրացի մարդն այնքան էր ստորացել, որ զանգերի փողերով այգի է կառուցել, որն այսօր արդեն գոյություն չունի:
«Մեղքի վրա կառուցած այդ վայրը չէր կարող գոյություն ունենալ, ուստի անհրաժեշտ է նորը կառուցել և այլ վայրում», - հավելել է Իլիա Երկրորդը:
Ալիկ Էրոյանց