Հայտնի դարձան հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները: 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը որակավորման փուլում ուժերը կչափի իսպանացի Սանչես Նավարոյի հետ: Այս զույգի հաղթողը 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի Դոնիոր Իսմաիլով
( Մոլդովա) - Կոնստանտին Ստաս ( Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

 


75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Կարապետ Չալյանը ուժերը կչափի դանիացի Մարկ Մադսենի հետ: Հաղթանակի դեպքում Կարապետը 1/8_րդ եզրափակիում կմրցի շվեյցարացի Դամիան Դիտշեի և իսպանացի Ռիկարդո Գիլ Սորլիի հետ:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանի որակավորման փուլի մրցակիցն էլ Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովն է: Այս զույգի հաղթողին 1/8-րդ եզրափակիչում սպասելու է Սաման Թամաշեբի ( Ադրբեջան ) - Ֆաբիո Պարիսի ( Իտալիա ) զույգի հաղթողը:

 

 

Կարեն Գիլոյան