1. Ալ Կապոնե (1899-1947): Սպիավոր դեմք մականունը Ալ Կապոնեն ստացել է 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլյարդի ակումբում: Նա իրեն թույլ է տվել հակաճառել դաժան մի հանցագործի, վիրավորել է նրա կնոջը, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել: Հենց այդ ժամանակ էլ Կապոնեն ստացել է իր վնասվածքը:

 

2. Լակի Լուչանո (1897-1962): Նա ծնվել է Սիցիլիայում, բայց ապրել ԱՄՆ-ում: Նրա իսկական անունը Չարլզ է: Լաքի նրան սկսել են անվանել մի միջադեպից հետո: «Լաքի» բառն անգլերենից թարգմանված՝ նշանակում է՝ երջանիկ: Մի անգամ նրան տեղափոխել են անմարդաբնակ ճանապարհ, տանջել, ծեծել, դանակով հարվածներ հասցրել, դեմքը վառել ծխախոտով: Այս ամենից հետո, սակայն, նա ողջ է մնացել, ինչի պատճառով էլ նրան սկսել են Լաքի անվանել:

 

3. Պաբլո Էսկոբար (1949-1993): Նա պատմության մեջ մտավ՝ որպես ամենադաժան հանցագործներից մեկը: Հայտնի է՝ որպես նարկոբարոն: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա առնչություն ունի ավելի քան 200 դատավորի և դատախազի սպանության հետ:

 

4. Ջոն Գոթի (1940-2002): Նրան հաջողվել է երկար ժամանակ խուսափել պատժից: Նա սիրված է եղել մամուլի կողմից: Նրան անվանել են նաև «Էլեգանտ դոն»: Ի դեպ, այսպես նրան սկսել են անվանել այն ժամանակ, երբ նա սկսել է հագնել ոճային, մոդայիկ կոստյումներ կրել՝ թանկ փողկապներով:

 

5. Կարլո Գամբինո (1902-1976): Նրա շնորհիվ Գամբինոների ընտանիքը դարձել է ամենահզորներից մեկը: Իր ամենահզոր տարիներին նա հսկել է Նյու Յորքը, Լաս Վեգասը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Բոստոնը, Մայամին և Լոս Անջելեսը:

 

6. Մեիր Լանսկի (1902-1983): Նա ծնվել է Բելառուսում, հաջողությունների հասել՝ ԱՄՆ-ում:

 

7. Ջոզեֆ Բոնանո (1905-2002): Նա պատմության ընթացքում ամենահարուստ մաֆիոզն է:

 

8. Ալբերտո Անաստազիա (1902-1957): Նրա խմբավորումը կապված է ավելի քան 700 մահերի հետ: Լաքի Լուչանոյի մոտ ընկերն է եղել և նրան համարել է իր ուսուցիչը:

 

9. Վինսենտ Ջիգանտե (1928-2005): Նրան անվանում էին «Խելագարված բոս»՝ նրա ոչ ադեկվատ պահվածքի համար: Դա միայն իշխանությունների համար: Նրա փաստաբանները 7 տարի ներկայացրել են փաստաթղթեր այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է: Այդ կերպ նա խուսափել է պատժից:

 

10. Էրիբերտո Լասկանո (1974-2012): 17 տարեկանում ծառայել է մեքսիկական բանակում, ապա աշխատել Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչությունում: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է անցել հանցագործների շարքը:

 

Սանասար Կարապետյան