«Հայաստանի էլցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը,ով ինքն իրեն 60 հազար դոլլար աշխատավարձ է տալիս,այսօր ՀՐԱՎԻՐՎԱԾ էր ՀՀ ԱԺ՝պատգամավորների հարցերին պատասխանելու և բացատրելու,թե ի՞նչ պատճառով է իր ղեկավարած կազմակերպությունը 17 դրամով թանկացնում մեկ կիլովատ էլեկտրաէներգիան...Սակայն ՀՀ-ը էներգետիկ ոլորտում ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ դիրք ունեցող ռուսական РАО "ЕЭС России"-ի ֆիլիալի թալանչի «ԹԱԳԱՎՈՐԸ» որոշեց ԱՆՏԵՍԵԼ պատգամավորների հրավերը և չգնալ ԱԺ...Իսկ ԲԵՍՊՌԵԴԵԼՈՒԹՅՈՒՆԸ քողարկելու համար նամակ էր ուղարկել իրեն սպասող երեսփոխաններին՝դիվանագիտորեն հասկացնելով,որ ինքը ԹՔԱԾ է ունեցել նրանց հարցերի և կարծիքների վրա...

 

Ու այսպես իրեն պահում է «ՖԻԼԻԱԼԻ» տնօրենը..Դու՞ք պատկերացնում եք սրա «պապան» իրեն ոնց կպահեր մեր իշխանությունների հետ «բանակցելիս»...Հանցագործ և թալանչի էլեկտրիկ Բիբինը ապացուցեց,որ իրեն համար ՀՀ-ն ընդամենը ԽՈՊԱՆ է...ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինը շատ է սիրում մեզ ԵՐԵՍՈՎ ՏԱԼ,որ Մոսկվան հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտագնա աշխատել ՌԴ-ում և Հայաստան ուղարկել վաստակած գումարը...Սակայն ՌԴ նախագահը մոռանում է հավելել,որ ԱՅԴ վաստակած գումարը ՀՀ քաղաքացիներից լկտիաբար թալանելու և նորից Ռուսաստան ուղարկելու համար Հայստանում գործող ռուսաստանյան ընկերությունների մասնաճյուղերի ղեկավարներ է նշանակում Բիբինի,Գլադունչիկի( РАО "ЕЭС России"),Կլիմկոյի(ԱրմենՏել),Կուզնեցովի,Շայդուլինի("Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ) նման գող-թալանչիների,որոնք ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ են հայաստանյան անողնաշար և ԱԳԱՀ պաշտոնյաների հետ՝մի քանի կոպեկ էլ քցում են դրանց երախները,որ վայնասուն չդնեն և պետք եկած դեպքում էլ հանդես գան ԳԼԽԱՎՈՐ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ շահերը պաշտպանողի դերում...

 

Եթե մեր ԱԺ պատգամավորները թասիբ ունեն,ապա Ե.Բիբինը ՉՊԵՏՔ է «մարսի» իր այս արարքը...Գեներալ Ս.Սարոյանը կշտամբում էր իր գործընկերներից մեկին ՀՀ նախագահին հայհոյանք տալու համար և «ապացուցում» էր,որ սույն պատգամավորին ԾԵԾԻ ենթարկողը ՃԻՇՏ է վարվել...Տեսնե՛նք հիմա մեր ասլան և «ՃՇՏՈՎ» ապրող գեներալ,օլիգարխ և «հեղինակություն» պատգամավորները ոնց են պատասխանելու իրենց ԱՆՏԵՍԱԾ էլեկտրիկին...Երևի այսպիսի կյանքի մասին էր ԵՐԱԶՈՒՄ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը,ով ամիսներ առաջ հրճվանքով Հայաստանի քաղաքացիներին «բացատրում» էր,թե ինչքան ԼԱՎ Է ԱՊՐԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ԼԾԻ ՏԱԿ...

 

Հ.Գ.Ե.Բիբինի այսօրվա արարքից հետո ՀՀ-ը իշխանությունները ՊԵՏՔ է թույլ չտան,որ էլեկտրաէներգիան թանկանա նույնիսկ 6,93 դրամով և կտրականապես պահանջեն ռազմավարական գործընկեր Մոսկվայից՝կազմակերպել «անառակ Բիբինի վերադարձը Ռուսաստան» օպերացիան...Սա պետք է ԴԱՍ լինի նաև մեր իշխանությունների մի քանի ներկայացուցիչների համար ևս...Համագործակցելով ՀԱՆՑԱԳՈՐԾԵՐԻ հետ՝դառնում եք պետության ԴԱՎԱՃԱՆՆԵՐ...Ե.Բիբինի հետ Ռուսաստան պետք է ԱՐՏԱՔՍԵԼ РАО "ЕЭС России"-ի ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆԵՐ Երվանդ Զախարյանին և Ռ.Նազարյանին...Տարիներ առաջ մեր սիրված դերասաններից մեկը ՇԱՏ ՃԻՇՏ էր բնութագրել ՀՀ-ի ներկայիս էներգետիկայի նախարարին...

 

Գագիկ Համբարյան