Խորհրդարանական ընտրություններից հետո, ԱՌԱՋԻՆ անգամ հանրության մեջ երևացած Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը ԱՀԱԲԵԿԵԼ է ընդդիմությանը՝սպառնալով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել,եթե մեջլիս անցած քաղաքական ուժերին 45 օրվա ընթացքում ՉՀԱՋՈՂՎԻ ձևավորել կառավարություն..."Մենք թույլ չենք տա,որ երկրի առաջընթացը կանգնի վտանգի առաջ",-հոխորտացել է Ռ.Էրդողանը,որի ՀԱՐԱԶԱՏ "Արդարություն և զարգացում կուսակցությունը" ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ կրեց և զրկվեց ՄԻԱՆՁՆՅԱ կառավարություն կազմելու ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ...

 


Հ.Գ.Կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահի այս ՍԱԴՐԻՉ հայտարարությունը ՆՊԱՏԱԿԱՅԻՆ է...Նա սրանով "Արդարություն և զարգացում կուսակցության" ԱՊԱԳԱ կոալիցիոն գործընկերոջը հասկացնել է տալիս,որ շատ ՄԵԾ զիջումների ՉՍՊԱՍԵՆ.եթե պետք լինի կցրի նորընտիր խորհրդարանը և նոր ընտրություններ կանցկացնի...Ռ.Էրդողանն այս հայտարարությամբ նաև հասկացնում է ապագա կոալիցիոն գործընկերոջը կարճ ժամկետում ձևավորել նոր գործադիր իշխանություն...Իսկ հոգեբանական առումով,Թուրքիայի նախագահն իր կուսակիցներին և կողմակիցներին ցույց է տալիս,որ չնայած ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ՝տրամադրված է ՄԱՐՏԱԿԱՆ և ԱՆԶԻՋՈՒՆ...

 

 

Գագիկ Համբարյան