Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայում կզբաղեցնի թվով 4-րդ պաշտոնը: Նշենք, որ մինչ այժմ Սաակաշվիլին հանդիսանում էր Ուկրաինայի նախագահի միջազգային հարցերով խորհրդական, Ուկրաինայի բարեփոխումների միջազգային խորհուրդի ղեկավար, Օդեսայի նահանգապետ: Այժմ Սաակաշվիլին կղեկավարի նաև Ուկրաինայի պետական արտադրությունների վերահսկողական խորհուրդը: Տվյալ կառույցի կազմում կընդգրկվեն պետական կառավարման և բարեփոխումների ոլորտի լավագույն փորձագետներ, ովքեր լավ ծանոթ են Ուկրաինայի ներքին և արտաքին խնդիրներին, առկա մարտահրավերներին՝ հիմնականում օտարերկրացիներ:
Սաակաշվիլին իր 4 պաշտոններին բարեխիղճ կառավարելու համար իր աշխատավայրի առջև տեղադրել է մի մեծ փոստարկղ, որտեղ ցանկացողները կարող են իրենց նամակները տեղադրել՝ թույլ տալով վրացի պաշտոնյային առավել հրատապ և անմիջական կարգով ծանոթանալ առաջնային լուծում պահանջող՝ հանրությանը հուզող հարցերին:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, քանզի ինչպես նախկինում այժմ էլ շարունակվում է թալանը, նախարարներից մինչև շարքային աշխատակից:
Ալիկ Երոյանց