Մի լուր եմ լսել, որը, եթե հաստատվի, խիստ դրական նշանակություն կարող է ունենալ մեր տնտեսության ու ընդհանուր ենթակառուցվածքի զարգացման համար։ Ասում են, որ Կառավարությունը քննարկում է Երևանի կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին կապող վերգետնյա էլկտրագնացքի 13 կիլոմետրանոց երկաթգիծ, ինչպես դա վաղուց արդեն արել են Աշխարհի շատ երկրներում։

 


Նախագծի հաշվարկային արժեքը մոտ 80 միլիոն դոլար է ու թեև թիվը հսկայական է, բայց այս նախագծից ակնկալվող տնտեսական դրական էֆֆեկտը հաստատ արժի դրան։ Նախ, դա կլինի զարկ՝ զբոսաշրջիկության զարգացման համար, հետո, այդ մասշտաբային պրոյեկտը բավականին շատ աշխատատեղեր կստեղծի, ինչպես նաև հետագայում կայուն եկամուտ կապահովի։ Բացի դրանից, էապես դյուրինանում է լոգիստիկայի խնդիրը Հայաստան ժամանաողների ու մեկնողների համար։

 


Օրինակ, նման բան կա Վիեննայում ու Մոսկվայում, ինչպես նաև Եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում, որտեղ հենց օդանավակայանից նստում ես Ավիա-էքսպրեսս, կամ էլ մետրոյի հատուկ գիծը ու ֆիքսված սակագնով հասնում ես քաղաքի կենտրոն, առանց վախենալու, որ խցանումների մեջ կհայտնվես, կամ էլ տաքսիստը աստղաբաշխական թվեր կուզի։

 


Ընդհանրապես, մետրոպպոլիտենը ու էլեկտրական երկաթգիծը ցանկացած քաղաքի ենթակառուցվածքի զարգացվածության մասին վկայող գլխավոր գործոններից մեկն է, իսկ գլխավոր օդանավակայանը՝ քաղաքի կենտրոնի հետ կապող երկաթգիծը՝ նոր մակարդակ է, այդ ենթակառուցվածքի համար։

 

 

Գոռ Սաղաթելյան