Բաքվում' այսօր կմեկնարկեն Եվրոպայի մարզական առաջին խաղերը:
Ոչ մի կասկած չկա, որ ալիևյան կլանի ծախսած միլիարդների հաշվին քամիների քաղաքն աշխարհին կներկայանա իր «ողջ փայլով»:
Սակայն բոլորն էլ լավ հասկանում են, որ ալիևների համար Եվրոպական խաղերը ոչ այլ ինչ են, քան սեփական PR-ի ապահովման միջոց: Եվրոպական խաղերի լույսի նեքո Ադրբեջանում ստեղծված «փայլն» անգամ խաբուսիկ չենք կարող համարել:
Բաքվում եվրոպական խաղերի բացմանը տարբեր երկրների առաջնորդների ներկա գտնվելը հուսով եմ հնարավորություն չի տա Ադրբեջանի ինքնակալ առաջնորդին, քողարկել հակաժողովրդավարական գործողությունները:
Ինչևիցե, մեր մարզիկները Բաքվով տանելու են Հայոց պետության դրոշը:
Հաջողություն ու հաղթանակ եմ մաղթում հայ սպորտի խիզախներին:
Նրանց է վիճակված բարոյահոգեբանական բարդ մթնոլորտում մարզական հաղթանականեր կերտելու այս հնարավորությունը:
Մտքովի Ձեզանից յուրաքանչյուրի հետ ենք:
Աստված Ձեզ օգնական:
Արտակ Զաքարյան