Պորտուգալիայի հավաքականի թեմային չէի ցանկանում անրադառնալ, բայց որոշ մարդկանց հիստերիկ գրառումներ ստիպում են խոսել, այդ մարդկանց կարգավիճակի մասին:
Այսօր ՖԱՖ-ը կազմակերպված ճնշել է պորտուգալիային հենց օդանավակայանում: Միանգամից ասեմ Պորտուգալիայի քայլերին արժանի պատասխան է տրվել:

 

Պորտուգալիա Հայաստան խաղի ժամանակ Հայաստանի Հավաքականին տրամադրվել է շատ վատ մարզադաշտ մարզվելու համար, Ռոնալդուն իր հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը մեր դեմ 2 ավտոբուսով էր դուրս եկել, բացի այդ մեր տղեքին խաղին հասցրել են բավականին ուշ՝ ավտոբուսի վարորդը պատճառաբանել է, թե մարզադաշտի ճանապարհը չգիտեր: Երկրպագուներն էլ անվայել արտահայտություններով են դիմավորել մեր ֆուտբոլիստներին և երկրպագուներին:
Այսքանից հետո ի՞նչ էիք կարծում: Պետք էր նրանց աղ ու հացով դիմավորել: Իհարկե ոչ Հայոյանքով պետք էր դիմավորել և այդպես էլ եղավ: Թող Իրենց լավ դրսեվորեին մարդկային առումով և մարդկային վերաբերմունքի արժանանանային: Հայոյանքին արժանի քայլերը պետք է բնորոշել համապատասխան բառերով: Այստեղ հարցը Ռոնալդուն կամ Նանին չեն: Հարցը՝ նրանց կոլեկտիվ վատ պահվածքնա եղել: Այդ վատ պահվածքի մասին բավականին կոպիտ և քննադատական էր խոսել նաև Հավաքականի նախկին մարզիչ Շալանդը:
Այսպիսի ընդունելության է արժանացել նաև Բուլղարիայի հավաքականը ու այսպիսի ընդունելության են արժանանալու բոլոր այն հավաքականները որոնք իրենց վատ կպահեն մեր նկատմամբ:

 

Հիմա ռոնալդուասերների ու ազգի մասին «մտածողներին» մի երկու խոսք ասեմ: ՖԱՖ-ը 8 տարի է հավաքականի կողքին է: Վերջին մի քանի տարին բաց չի թողել արտագնա ոչ մի հանդիպում (այս ամեն իրականացվում է սեփական միջոցներով): Վերջին արտագնա Հանդիպումը Ալբանիայում էր ուր ևս գնացել է ՖԱՖ-ը: Հիմա դուք մի հատ հայելու առաջ կանգնենք ու ձեզ նայեք, թե ինչ եք արել Հավաքականի համար, բացի Ռոնալդուի մասին խոսելուց ու նրա համար մեռնելուց: Մի քիչ արժանապատվությունը չէր խանգառի ու ՖԱՖ-ի մասին կոռեկտ արտահայտվեք: Ամեն մեկն իր չափով թող թռվռա:

 

Էդգար Խաչատրյան