Հերթական ֆանտաստիկ հետաքննությունը Կազմակերպված Հանցավորության ու Կաշառակերության Զեկուցման Կենտրոնից (OCCRC), որում ապացուցվում է, որ Ադրբեջանումգ ործող բանկերի հսկա մասը պատկանում է նախագահ Ալիևին ու իր բարեկամներին՝ դստրերին, աներոջը և այլն։

 

Հիշեցնեմ, որ մինչ այդ հրապարակվել էր նաև նրանց պատկանող հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին, որոնց միջոցով Ալիևը պետությանը քցել էր ավելի քան կես միլիարդ դոլար։ Անցած հրապարակումից հետո միակը ինչի ունակ եղավ ռեժիմը, հայտարարությունն էր, թե Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ է իրականացվում, որի հետևում անպայման թաքնված են իրենց մշտական թշնամիները՝ հայերը։ Սպասենք տեսնենք հիմա ինչ կպատասխանեն։ Ու նաև սպասենք տեսնենք, ինչ այլ հետաքննություններ են պատրաստված իրականության զգացումը կորցրած բռնապետի գլխին։

 

 

 

 

 

Սեդրակ Մկրտչյան