Նյու Ջերսիի շրջանավարտ Կիմա Մակենտայրը իր ավարտական երեկոյի համար զգեստ է կարել և գրավել համացանցը:

 

Աղջիկը պատմել է, որ դեռ մանկուց համադասարանցիները ծաղրել են իրեն` արտաքինի և մուգ մաշկի պատճառով:

 

Իր զգեստում նա օգտագործել է աֆրիկական էլեմենտներ, որպեսզի «պաշտպանի» մուգ մաշկով աղջիկներին և ցույց տա, որ «եվրոպական ստանդարտ» հասկացություն գոյություն չունի: «Մարդկանց և մշակութային տարբերություններ. ահա թե ինչն է իմ մուսան»,- անկեղծացել է Կիման: