Հնդկական ծագմամբ անգլիացի Նազար Սինգհը, որը համարվում Է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը, նշել Է իր ծննդյան 111-ամյակը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, տոնակատարության ժամանակ տղամարդը խմել Է մեկ գավաթ գարեջուր և մեկ բաժակ վիսկի: Իր երկարակեցության գաղտնիքը Սինգհը համարել Է կուշտ քնելը, առողջ» կենսակերպը և վիսկի օգտագործելը:

 

 

Անվանակոչիկի որդին՝ Չեին Սինգհ Գիլլը, պատմել Է, որ իր հայրը քնում Է օրական ինը ժամ, սիրում Է խմել կաթ և նշի յուղ, ինչպես նաև կանոնավոր կերպով միրգ Է ուտում: 111 տարվա ընթացքում նա ոչ մի վիրահատություն չի տարել, պահպանել Է մի քանի սեփական ատամներ և իդեալական լսողություն ունի: Չեին Սինգհ Գիլլը ճշտել Է, որ իր հայրը ծննդյան օրը նշել Է ընտանեկան շրջապատում Հնդկաստանում, ուր մեկնել Է այս տարվա սկզբին:

 

 

Նազար Սինգհը ծնվել Է 1904 թվականի հունիսի 8-ին Հնդկաստանի ոչ մեծ գյուղում: 10 տարեկան հասակից նա ընտանիքին օգնել Է շաքարեղեգ, բամբակ, եգիպտացորեն, ցորեն և գյուղատնտեսական այլ մշակաբույսեր աճեցնելու գործում: Այգեգործությամբ և բանջարաբուծությամբ զբաղվելը Սինգհը դադարեցրել Է միայն չորս տարի առաջ:

 

 

1932 թվականին տղամարդը Հնդկաստանի համար ավանդական պայմանագրային ամուսնություն Է կնքել Նարայան Քաուր անունով աղջկա հետ, որը հարևան գյուղից Էր: Նրանց ամուսնությունից ծնվել Է ինը երեխա: Նրա կինը մահացել Է 12 տարի առաջ՝ 90 տարեկան հասակում: Բացի ինը երեխաներից, Սինգհը ունի 34 թոռ և 64 թոռնորդի:

 

 

1965 թվականին տղամարդը ընտանիքի հետ տեղափոխվել Է Անգլիա, որտեղ գրեթե 25 տարի աշխատել Է ձուլման ձեռնարկությունում:

 

 

Մոլորակի ամենատարեց բնակչի կոչումը պատկանում Է ամերիկուհի Ջերալիեն Թելլիին, որի 116 տարին լրացել Է մայիսի 23-ին: Կինն ապրում Է Դեթրոյթի (Միչիգանի նահանգ) արվարձանում գտնվող սեփական տանը: