Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը կիրակնորյա պատարագի ժամանակ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ վրաց ժողովուրդն այլևս չի ցանկանում ֆիզիկական աշխատանք կատարել՝ նախընտրելով հեշտ միջոցներով գումար վաստակել: Իլիա Երկրորդի խոսքով վրացի երիտասարդները մեկնում են արտասահման աշխատելու, և հաճախ օտարների տներում որպես ծառայող են աշխատում:

 

«Այդ նույն ժամանակ օտարները գալիս են մեր երկիր և մեր հողերը մշակում, զբաղվում են հողագործությամբ«» ,- հայտարարել է վրացի Կաթողիկոսը՝ հավելելով, որ իրավիճակը փոխվել է. վրաց ժողովուրդն այլևս չի ցանկանում իր սեփական հողը մշակել, ինչը, նրա կարծիքով, անընդունելի է:
Իլիա Երկրորդը կոչ է արել իր ազգին սթափվել, մտածել սեփական անձի, երեխաների և ապագայի մասին:

 

Ալիկ Էրոյանց