ՖԻՖԱ-ի ստուգիչ հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալան հայտարարել է, որ աշխարհի առաջնության 2018 և 2022 թվականների երկների ընտրման հարցում որևէ խախտում չի հայտնաբերվել
Չհաստատված տվյալներով, ՖԻՖԱ-ի գործունեության վերաբերյալ առանձին ստուգում կանցկացնի հետաքննության դաշնային բյուրոն:

 

ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին Ցյուրիխում՝ կոռուպցիայի կասկածանքով: Նրանց ցանկում են նաև ՖՒՖԱ-ի փոխնախագահները: Բացի դրանից մեղադրանքներ են առաջադրվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին:

 

Խոսքը գնում է լայնածավալ կոռուպցիայի մասին, որը իրականացվել է վերջին երկու տասնամյակի ընթացքում աշխարհի առաջնության անցկացման երկրների ընտրման հարցում: Այդ թվում նաև մարքեթինգային և հեռարձակող գործարքների մասին: Մեղադրանքները ներառում են իրենց մեջ ռեկետ, փողի լվացում և խաբեություն: Ավելի ուշ Զեպ Բլատերը՝ ով վերջերս էր վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, հայտարարեց իր հրաժարականի մասին:

 

Տիգրան Խաչիկյան