1798 թվականին «Ազգաբնակչության տեսության փորձ» աշխատությունում այս միտքն է զարգացնում ազգությամբ հրեա անգլիացի հայտնի քահանա-տնտեսագետ Թոմաս Մալթուսը։ Ում գաղափարները դառնում են հիմնաքար աշխարհում գործող բազմաթիվ կազմակերպությունների համար, որոնք կոնկրետ աշխատանքներ են իրականացնում աշխարհի բնակչության վերարտադրության կարգավորման ուղղությամբ։ Ըստ Մալթուսի Երկիր Մոլորակը իր ռեսուրսներով ընդունակ է «կերակրել» 3 մլն մարդու։ Այսօր այդ գաղափարները ավելի ավելի բարձր մակարդակներում են զարգանում իսկ բնակչության վերարտադրության կարգավորման մեթոդները դարձեր են առավել «մարդկային»։
Այդ մեթոդների ամբողջությունը շատ վերլուծաբաններ անվանում են գլոբալիզացիա։ Մեթոդների և կոնկրետ իրականացվող գործողությունների ցանկը շատ լայն է, կան նույնիսկ այնպիսիները որոնք թաքնված են, և հասարակության լայն զանգվածները ի ի զորու չեն գիտակցելու. դառնում են դրանց կրողը զուտ ենթագիտակցաբար։ Սրանցից որոշ մասին խոսել եմ բազմիցս։ Մեկ բան միայն ուզում եմ շեշտել. գլոբալիզացիան խժռում է փոքր ազգերին…
Հայկ Մարգարյան