Այս մասին հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները,վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրներին: Ըստ այդմ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռ հունիսի 3-ին համապատասխան նամակ է ուղարկել ԵԱՀԿ-ի՝ Վիեննայի կենտրոնական գրասենյակ: Նամակում, ըստ աղբյուրի՝ նշված է, որ երկրի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունն այլևս չի տեսնում ու չեղյալ է ճանաչում 2014թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

 

Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ է տալիս՝ լուծելու այս իրավիճակից բխող տեխնիկական խնդիրները,- ասված է նամակում: Լրատվամիջոցների պնդմամբ՝ այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կառույցի անդամ պետություններին տեղեկացրել է Ադրբեջանի որոշման մասին: Պաշտոնական Բաքուն դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել,բայց ինչպես ասում են « Нет дыма без огня»:

 

Սկզբում Ադրբեջանը իր սահմաններից հանեց Ազատություն ռադիոկայանին,ով փաստերով խոսում էր Ադրբեջանի իշխանությունների վարած անբռնազբոս քաղաքականության մասին,ինչը բնականաբար դուր չէր գալիս «ժողովրդավար» Ադրբեջանին,իսկ հիմա արդեն,իրենց երկրից հեռացնում են ԵԱՀԿ-ին,ինչը բնականաբար չի կարող բացասաբար չազդել Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա,ինչպես երևում է Ադրբեջանը որոշել է թշնամանալ Արևմուտքի հետ:

 

 

Տիգրան Խաչիկյան