Այս տարի առատ անձրևների միջոցով ՀՀ ջրամբարներում մեծ քանակությամբ ջուր է կուտակվել (գրեթե ամբողջությամբ լցվել է ՀՀ ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը): Այս մասին է վկայում նաև կառավարության կողմից հողօգտագործողներին մայիսին տրամադրված անվճար ոռոգման ջուրը:
Կառավարության հերթական նիստի ժամանակ, այս մասին նշել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ Սերգո Կարապետյանը: Նա բացատրել է, որ սա կապված է մարտ, ապրիլ և մայիս ամիսներին տեղացած առատ անձրևների հետ, որը հնարավորություն է տալիս ջրամբարներում կուտակել անհամեմատ մեծ քանակությամբ ջուր՝ քան նախորդ տարի:

 


Մրգի և բանջարեղենի առատ բերք ունենալը իհարկե լավ է, և կարող է դրական ազդեցությունը թողնել.
1. գյուղացիների վրա՝ պայմանավորված վաճառքի ֆիզիկական ծավալների ավելացման և եկամուտների աճի հետ,
2. գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող ընկերությունների վրա՝ պայմանավորված մթերվող գյուղատնտեսական մթերքի գների նվազմամբ
3. վարկային կազմակերպությունների և բանկերի վրա՝ պայմանավորված գյուղացիների վարկունակության բարձրացմամբ և երկարաձգված վարկերի մարմամբ:

 


Սակայն այդ օգուտները ստանալու համար միայն բնության պարգևած առատությունը բավարար չէ, հարկավոր է հաշվի առնել նաև ՀՀ-ում ստեղծված տնտեսական իրավիճակը, որը մեծամասամբ կախված է ՌԴ տնտեսությունից: Դրամ-ռուբլի փոխարժեքային տատանումներով նվազել են ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման ծավալները, ինչը ստիպել է սննդի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների համար նվազեցնել իրենց արտադրական ծավալները:
Իսկ որ այս տարի առատ բերք է ստացվելու դրա մասին վկայում են նաև տարեսկզբից իրականացվող արտահանման ծավալները, ըստ որի օրեկան հանրապետությունից դուրս է բերվում 300-500 տ պտուղ-բանջարեղեն:

 

 

 

Անի Սանոսյան