Հեյլի Ֆորտն ընդամենը ինը տարեկան է, բայց արդեն հասցրել է օգնել կարիքավոր մարդկանց ավելի շատ, քան մեզանից շատերը: Աղջիկը փոքրիկ տներ է պատրաստում անտունների համար, նրանց կերակուր և առաջին անհրաժեշտության իրեր է տալիս:
Առաջին անգամ աղջիկը օգնության ձեռք է մեկնել հինգ տարեկանում, երբ մի անտուն տղամարդու է տեսել փողոցում: Մոր թույլտվությամբ Հեյլին օտարականի համար սենդվիչ է գնել: