Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է' աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ, եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:
Հանգստություն պահպանե'ք՝ ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:
Արձակուրդ վերցրե'ք՝ պետք չէ արձակուրդը հետագձել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Իսկ հնարավորության դեպքում արձակուրդը բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:
Մոռացե'ք դեղահաբերի մասին՝ եթե ցավում է գլուխը, առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:
Արե'ք այն, ինչ ձեզ դուր է գալիս՝ աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:
Հարկ է հագուստը բնական գործվածքից լինի՝ սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով, ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:
Զբաղվե'ք սպորտով՝ նստակյաց աշխատանքը հարկ է փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում, աշխատանքի գնալիս, փորձեք երկար քայլել:
Ժպտացե'ք ՝ ժպտացեք ում ցանկանում եք' գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է. ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:
Գրիգորյան Ժորա